Շրջանավարտի ինքնակրթություն՝ ինչ է կարդում, գրում, լսում, դիտարկում, ուսումնասիրում. մարտ-ապրիլ ամփոփում

on

Օրակարգ-օրագրերի ընտրանի

  • Ուսումնասիրել եմ տասնյակ խմբերի, արտիստների կենսագրություններ, լսել եմ նույնչափ ալբոմներ: Մետալ ժանրից մինչև՝ կլասիկ: Մետալ ժանրում շատ հետաքրքիր էր ուսումնասիրել Megadeth և Metallica պատերազմը: Մի երկու խոսքով կցանկանայի ներկայացնել: 

Նյութն ամբողջությամբ՝ շրջանավարտի ուսումնական բլոգում. Էմիլ զաքարյան

  • Ինչպես շատերը այս օրերին, ես ևս օրս սկսում եմ սոցիալական, հանրային կայքերը փորփրելով՝ սուրճի սեղանի շուրջ.օրվա կարևոր լուրեր, ընկերների գրառումներ, հավանումներ և այսպես …. Ինչպես նշել էի իմ «Ես եմ» նյութում, զբաղվում եմ իմ հիմնած օնլայն խանութի գործունեության կազմակերպմամբ, որը ինձնից շատ ժամանակ է պահանջում: Խանութը գործում է «Everprint.am» կայքի միջոցով, որը զբաղվում է պատյանների, վերնաշապիկների ու բաժակների տպագրությամբ:

Նյութն ամբողջությամբ՝ շրջանավարտի ուսումնական բլոգում. Հակոբ Մանվելյան

  • Ինքնակրթությանս մեջ մտնում են բացի օտարլեզվի (գերմաներեն) և հայոց լեզվի ու գրականության պարապմունքներից նաև օտարալեզու ֆիլմեր նայելը (վերջինը եղել է գերմաներեն. «Nicos Weg»), նոր երաժշտություն լսելը, ուսումնասիրելը։ Թվարկածներս հիմնականում վերաբերում են լեզուների ուսումնասիրությանը, բայց երգարվեստը և նկարելու նկատմամբ սերս նույնպես չեմ մոռացել։

Նյութն ամբողջությամբ՝ շրջանավարտի ուսումնական բլոգում. Աննա Նավասարդյան

  • Առավոտյան ժամերին հիմնականում զբաղվում եմ մարմնամարզությամբ, երկար քայլում եմ շարժական վազքուղղու վրա։ Օրվա ընթացքում ստուգում եմ իմ անձնական և ուսումնական էլ․ հասցեները, նայում և կատարում եմ դասավանդողների ուղարկած նախագծերը և այլն։ Բացի այդ ամենը պարապում եմ իմ մասնագիտական` Maya, 3Ds max, Zbrush ծրագրերով, տեսադասերի օգնությամբ մասնագիտանում եմ, խորանում եմ և փորձում եմ ավելի հմտանալ դրանցում։ 

Նյութն ամբողջությամբ՝ շրջանավարտի ուսումնական բլոգում. Միքայել Դանիելյան

  • Երեկոյան արդեն անբաժանելի մաս է դարձել կարդալ Սյունե Սևադաի «Կախվածություն» գիրքը, որը իրենից ներակայացնում է պատմվածքներ։ Ինչևէ, ամենինչ անում եմ, որ ալարկոտությունս չավելանա։ Ուզում եմ հնարավորինս շուտ վերադառնանք այն կյանքին, որից հաճախ բողոքում էինք։ Բոլորս էլ կարոտել ենք քաղաքի աղմուկը …

Նյութն ամբողջությամբ՝ շրջանավարտի ուսումնական բլոգում. Գոռ Մարտիրոսյան

  • Օրվա մեջ մի քանի անգամ եթեր հեռարձակվող լրաբերների գրեթե ոչ մի հաղորդում բաց չեմ թողնում և խաղում եմ խաղեր ընտանիքիս անդամների հետ: Մենք սիրում ենք զբաղվել թղթախաղով, լոտոյով և ճահիճ դարձած սոցիալական ցանցերով, որ մեզ հանգիստ չեն տալիս: 

Նյութն ամբողջությամբ՝ շրջանավարտի ուսումնական բլոգում. Արամ Դավթյան

  • Լսում, վերլուծում,  ստեղծագործում,  գործիքավորում եմ երաժշտություն օրինակ​ Կոմիտասի` «Գարուն ա»  ստեղծագործությունը, որից ոգեշնչվել եմ և ստեղծել՝ «Կտոր մը երկինքը»: Նաև լսում եմ` Դառկ ջազ, Ամբիենտ (ներկայացնում է բնության շունչը), օրինակ՝ կարող եք լսել ՛՛bloom՛՛ ստեղծագործությանս մեջ, լսում եմ Ալտերնատիվ Ռոք օրինակ` swans, radiohead օրը՝ մեկ ալբոմ, լսում եմ:

Նյութն ամբողջությամբ՝ շրջանավարտի ուսումնական բլոգում. Մնացական Հովհաննիսյան

  • Կուզեմ նշել իմ ամենասիրած սերիալներից երկուսը, որոնք ամերիկյան են` Flash, Supernatural։ Flash-ի ժանրը` գիտական, ֆանտաստիկա է, իսկ Supernatural-ը `սարսափ, միստերիա։ Ազատ ժամանակ նաև մորաքրոջս աղջկա հետ առցանց դասեր ենք անում, խաղեր ենք կազմակերպում։ Նա հաճախում է մեր կրթահամալիրի քոլեջը։ Նրա հետ միասին ծանոթանում ենք օրվա ռեժիմին, տեսանյութեր ենք պատրաստում։ Ահա և այսպես են ընթանում կարանտինյան օրերը։

Նյութն ամբողջությամբ՝ շրջանավարտի ուսումնական բլոգում. Մերի Կարապետյան

Անհատական պլաններին ամբողջությամբ՝ ծանոթացեք հղումներում. մաս առաջին, մաս երկրորդ, մաս երրորդ

Կազմակերպչի կողմից առաջարկվող աշխատանքների ընտրանի

  • Չնայած նրան, որ ես ինքս աշխատում եմ քիչ զբաղվել համացանցով և դեմ եմ վիրտուալ շփմանը, իմ կարծիքով ուսումնական աշխատանքը առցանց կառավարելը լավագույն միջոցներից է։ Միևնույն ժամանակ սովորողի հանգստի և ուսուցման համատեղումը։ Ի վերջո, եթե առցանց ուսուցումը չլիներ արդյունավետ, և լիներ ժամանակի անտեղի վատնում, ես այս նյութը կգրեի ոչ թե տանը, այլ դպրոցում։

Նյութն ամբողջությամբ՝ շրջանավարտի բլոգում. Ֆելիքս Եղիազարյան

  • Իսկ ինչպե՞ս են Հայաստանում մարդիկ պաշտպանվում վիրուսից: Ահա մի փոքրիկ ռադիոնյութ, որտեղ մեր անցկացրած հարցման շրջանակներում որոշ մարդիկ պատմել են վիրուսից պաշտպանվելու իրենց միջոցների մասին: 

Ռադիոնյութը՝ շրջանավարտի բլոգում. Լիանա ՎահանյանԳևորգ Հովհաննիսյան

Մեդիափաթեթներին ամբողջությամբ՝ ծանոթացեք հղումներում. 1, 2, 3

«Ես եմ՝ շրջանավարտը» անհատական առցանց նախագծային աշխատանքների ընտրանի

  • Ողջույն բոլորին: Ես Հարութն եմ ։ Մի քիչ ծանոթացնեմ Ձեզ ինձ հետ: Ծնվել եմ 2003թ.-ի հունիսի 2-ին։ Բնավորությամբ կենսուրախ եմ, ընկերասեր, բայց մարդկանցից շուտ հիասթափվող: Իսկ, եթե ավելի ճիշտ, ես դեռ բացահայտում եմ ինքս ինձ:

Նյութն ամբողջությամբ՝ շրջանավարտի ուսումնական բլոգում. Հարություն Չրաղյան

  • Իմ երաժշտական գործերից շատերը գրել եմ մեր կրթահամալիրի երաժշտական լաբորատորիայում, և քանի որ խոսք գնաց լաբորատորիայից, ուզում եմ մի երկու բառով պատմել նրա մասին, քանի որ կարևոր դեր է խաղացել: Ես իդեալական եռյակ եմ համարում ինձ Մնացին և ընկեր Կային: Երեքով մենք բացի աշխատելուց շատ հաճելի ժամանակ ենք անցկացնում,քանի որ չենք սիրում ձանձրանալ:

Նյութն ամբողջությամբ՝ շրջանավարտի ուսումնական բլոգում. Էմիլ Զաքարյան

  • Կրթահամալիրում ես ոչ միայն ծանոթացա, այլև անմիջական մասնակցություն ունեցա մեր ազգային երգ ու պարին, ավանդույթներին, տոներին ու սովորույթերին, ուսումնասիրեցի լեզուներ՝ անգլերեն, իսպաներեն, ամրապնդեցի և խորացրեցի իմ ունեցած գիտելիքը հայոց և ռուսաց լեզուներից՝ իրագործելով թարգմանական նախագծեր:

Նյութն ամբողջությամբ՝ շրջանավարտի ուսումնական բլոգում. Ռիմա Սիմոնյան

Ստեղծագործ շրջանավարտ

  • Հեռավար սովորող Ալբերտ Ղազարյանը ներկայացնում է իր ամառային ճամփորդության ընթացքում իր կողմից նկարահանված ուսումնական ֆիլմ: Երկրները` Բելգիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Ավստրիա: Լեզուն` անգլերեն:

Ճամպրուկի փոխարեն վերցրի սարագնացի պայուսակս, բայց նույնիսկ դրանով չկարողացա համոզել ծնողներիս, որ սոված Աֆրիկյան երկիր չեմ գնում ու Պորտուգալիայում ուտելիքի պակաս չկա, դրա համար էտ ամեն ինչի հետ մեկտեղ ստիպված եղա տեղավորել ևս 5կգ լավաշ ու մոտ այդքանել ծիրանի ջեմ (որից հետո մաքրում էի տեսախցիկիցս)։

Նյութն ամբողջությամբ՝ շրջանավարտի ուսումնական բլոգում. Ալբերտ Ղազարյան

  • Ստեղծագործում է կրթահամալիրի մշտահմա սովորողը:

Մթության մեջ հանգիստ վառվող դեղնասպիտակավուն մոմի այրվող ծխին եմ հետևում։ Էդ ծուխն էլ ոչ թե մութ սենյակից ա դուրս գալիս, այլ իմ սև ու մութ-մոլոր հոգուց։ Ա՜խ։  Չես էլ նկատում, ոնց եմ կորել առանց քեզ ….

Նյութն ամբողջությամբ՝ շրջանավարտի բլոգում. Արփի Սահակյան

Շրջանավարտի խոհանոցային ֆլեշմոբը՝ զատկական ծեսին ընդառաջ. տեսանյութերի ընտրանի՝ բլոգում:

Առաջարկում եմ ծանոթանալ. Առցանց ուսուցման առաջին շրջանի ամփոփում

12-րդ դասարաններում ներառման խնդիրը մեծ է, ուստի՝ միայն անհատական աշխատանքի արդյունքում կարողացանք այսպիսի պատկեր ստանալ: Ամեն մեկը ներառվել է իր ուզած նախագծում, կատարել՝ իր ուզած առաջադրանքը: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ տրամադրել նաև աշխատանքային նամակներ՝ սովորողների հետ:

Ներկայացված էին սովորողների աշխատանքները՝ կատարված կրթահամալիրի ուսումնական օրացույցի, առցանց-հեռավար-ընտանեկան դպրոցի շրջանակներում:

Սովորողներ, ովքեր ցուցաբերեցին կատարյալ անտարբերություն.

  1. Մանուկյան Աստղիկ
  2. Սարդարյան Գոռ
  3. Հակոբյան Արփինե
  4. Շահ Դանիել
  5. Մարտիրոսյան Սյուզաննա
  6. Գրիգորյան Արամայիս
  7. Աբրահամյան Էլիզա
  8. Ջանոյան Էլեն
  9. Զախարյան Քրիստինե

Էջի լուսանկարը՝ անձնական տեսախցիկից

Оставьте комментарий